Վաղը Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային համաժողովին, որը նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին, ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Իրավաբան․ net-ը տեղեկանում է Կրեմլի պաշտոնական կայքից
Համաժողովի մասնակիցների շարքում են լինելու նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ երկրներից։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալու ելույթով։