2025 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Կառուցելով ս.թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա՝ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ։ Նախարարները համաձայնել են շարունակել երկխոսությունը», նշված է հաղորդագրության մեջ։