Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Տիգրան Քեոսայանի մահվան մասին, այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է լրագրողի Telegram-ից։
«Այսօր երեկոյան Տիգրանը գնաց իր Արարչի մոտ», – գրել է Սիմոնյանը ։
Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը մոտ ինը ամիս կոմայի մեջ էր։ Ռեժիսորը սրտի հետ կապված խնդիրներ ուներ։ Այս ընթացքում նա երբեք գիտակցության չի եկել։ Մարգարիտա Սիմոնյանի փոխանցմամբ՝ Քեոսայանը կլինիկական մահ էր տարել, որից հետո կոմայի մեջ ընկել։