Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել 55-ամյա մի տղամարդ, որը 2010 թվականից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել