Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր ձեռնարկեցին դեպի կայուն խաղաղություն․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի 80-րդ նստաշրջանում  Թուրքիան ողջունեց  օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռնարկված ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Իրավաբան-ը տեղեկանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

«Ուրախ ենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր ձեռնարկեցին դեպի կայուն խաղաղություն։ Կրկին շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս գործընթացում»,- ասել է նա։

Էրդողանն ընդգծել է, որ այս համատեքստում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կշարունակվի ըստ նախատեսվածի։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել