Ազգային ժողովի խորհուրդը սեպտեմբերի 26-ին հրավիրել է արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային Ժողովից։
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու սեպտեմբերի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:
Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 14 հարց: