Գլխավոր դատախազությունը պահանջում է Այնթափի նախկին համայնքապետից բռնագանձել 13 անշարժ գույք և դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է Այնթափ համայնքի նախկին ղեկավար Կարեն Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 13 անշարժ գույք, դրամական միջոցներ։ Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ  գլխավոր դատախազությունից։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Այնթափ համայնքի նախկին ղեկավար Կարեն Անդրանիկի Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 13 անշարժ գույք. 5 տրանսպորտային միջոց. 1 իրավաբանական անձում մասնակցություն. 216 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել