Ռուսաստանի կառավարությունն աջակցել է զինվորական հաշվառումից խուսափելու համար քաղաքացիությունը զրկելու մասին օրինագծին

Ռուսաստանի կառավարությունը  քաղաքացիությունից կզրկի այն քաղաքացիներին, ովքեր կխուսափեն զինվորական հաշվառումից։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է  ТАСС-ից։

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը աջակցում է օրինագծին, եթե այն վերանայվի՝ հաշվի առնելով վերոնշյալ մեկնաբանությունները»,- ըստ ТАСС-ի՝ ասված է նախարարների կաբինետի պաշտոնական հայտարարությունում։

Օրինագիծը պատրաստել են «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավորներ Անդրեյ Կարտապոլովը, Անդրեյ Կրասովը, Էռնեստ Վալեևը և Վասիլի Պիսկարևը։ Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են «Զինվորական պարտականությունների և զինվորական ծառայության մասին» և «Քաղաքացիության մասին» օրենքներին։

Հեղինակները առաջարկում են չեղյալ համարել զինվորական հաշվառումից խուսափողների ձեռք բերած քաղաքացիությունը: Կանոնակարգի համաձայն՝ քաղաքացիություն ստանալուց հետո անձը պետք է երկու շաբաթվա ընթացքում ներկայանա զինվորական կոմիսարիատ կամ մեկ շաբաթվա ընթացքում դիմում ներկայացնի «Госуслуги»-ի կայքի միջոցով: Օրինագծի համաձայն, եթե անձը դա չի անում, կտրվի «եզրակացություն, որը հաստատում է զինվորական հաշվառման պարտավորություններից խուսափելու փաստը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել