Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, քննարկվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ գաղտնի քվեարկության արդյունքները։
Քվեարկությանը մասնակցել են 87 պատգամավոր, կողմ են քվեարկել 87 պատգամավոր, դեմ՝ 0։ Որոշումն ընդունվել է։
Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից։
Մանրամասները՝ տեսանյութում