Zoom-ի հազարավոր տեսանյութեր հասանելի են դարձել համացանցում. Washington Post

Zoom Video ծառայության միջոցով կատարված անձնական տեսազանգերի հազարավոր ձայնագրություն հասանելի են դարձել համացանցում՝ վտանգելով միլիոնավոր ամերիկացիների անձնական կյանքի գաղտնիությունը, քանի որ նրանք իրենց անձնական հարաբերությունները տեսազանգերի միջոցով տեղափոխում են սոցիալական հարթակներ:

Այս մասին հայտնում է Washington Post-ը:

Նշվում է, որ Washington Post-ի կողմից դիտված տեսանյութերը եղել են թերապիայի կուրսեր, կողմնորոշող դասընթացներ՝ հեռահաղորդակցական զանգեր կատարող աշխատակիցների համար, որում ներառված էին մարդկանց անուններն ու հեռախոսահամարները, փոքր բիզնես ժողովներ՝ ներառյալ ընկերության փակ ֆինանսական տվյալները, դպրոցականների դասեր, որտեղ երևում են երեխաների դեմքերը, լսվում ձայները և այլն: Շատ տեսանյութերում երևում են նաև մարդկանց անձնական կյանքը, նրանց ինտիմ խոսակցությունները՝ ձայնագրված իրենց տներում:

Պարբերականը նշում է, որ տեսանյութերից շատերը, ըստ երևույթին, ձայնագրվել են Zoom ծրագով և պահպանվել են առանց գաղտնաբառի: Նշվում է, որ մինչ հրապարակում կատարելը Washington Post-ը Zoom-ին տեղյակ է պահել խնդրի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել