Արցախյան ազատագրական պատերազմում (1988-1994թթ.) հայկական զինված ուժերը փառահեղ հաղթանակ տարան ադրբեջանական զորքերի նկատմամբ:
Հայ ժողովուրդը պատերազմում ցուցաբերեց իր մարտական բարձր ոգին և աչքի ընկավ իրական հերոսներով:
«Պետական պարգևների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգայինհերոս» կոչումն է:
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան:
Նշված բարձրագույն կոչմանը արժանացել են ընդամենը 15 հայորդիներ, ի դեպ, նրանցից միայն 8-ն են հանդիսանում Արցախյան ազատամարտի հերոսներ:
Իսկ գիտե՞ք` քանի ազգային հերոս ունի պարտված Ադրբեջանը. ադրբեջանական հերոսների թիվը հասնում է 173-ի: Այս թիվը, պետք է, որ աճի` նկատի ունենալով այդ ազգի` հերոս կերտելու «մեծ տաղանդը»:
Այս ամենից հետո մնում է պատասխանել հետևյալ հարցերին. մեր երկրում հերոսների թի՞վն է իրականում քիչ, թե՝ «հերոսի» կոչում շնորհելն է բարդացված:
Աղբյուրը` Իրավաբան.net