Ի՞նչ լիազորություններ ունի հասարակական կազմակերպության գործադիր մարմինը

Գործադիր մարմինը Կազմակերպության կանոնադրությանը և Ժողովի որոշումներին համապատասխան`

1)ապահովում է Ժողովի կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների որոշումների կատարումը.

2)կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից.

3)ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

4)տալիս է լիազորագրեր.

5)բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

6)իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

7)հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը.

8)հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները.

9)հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները.

10)իրականացնում է օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Գործադիր մարմինն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:

Իրազեկման աղբյուրը՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել