Գործադիր մարմինը Կազմակերպության կանոնադրությանը և Ժողովի որոշումներին համապատասխան`
1)ապահովում է Ժողովի կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների որոշումների կատարումը.
2)կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից.
3)ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
4)տալիս է լիազորագրեր.
5)բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
6)իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
7)հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը.
8)հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները.
9)հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները.
10)իրականացնում է օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Գործադիր մարմինն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:
Իրազեկման աղբյուրը՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր: