Բացահայտվել է դանակահարությունը․ տուժածի եղբայրը ձերբակալվել է

Սեպտեմբերի 9-ին` ժամը 23-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի բաց վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդու:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նա հայտնել էր, թե Նոր Նորքի 6-րդ զանգվածի մի բնակարանի խոհանոցում ընկել է դանակի վրա։

Մեկնել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Լյուքսեմբուրգի փողոցի մի բնակարանից, որտեղ վիճաբանության ժամանակ սեղանին դրված խոհանոցային դանակով նրան հարվածել է 39-ամյա եղբայրը։
Եղբայրը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել