Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այսօր Աժ-ում ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի թեկնածուներին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արմեն Դանիելյանին, Լուսինե Աբգարյանին և առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին։
ԲԴԽ նախագահը նախ ներկայացրել է թեկնածուների աշխտանքային փորձը, այնուհետև պատասխանել Աժ պատգամավորների հարցերին։
Մասնավորապես հարցեր են հնչել գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի, դատավորների գնահատման չափորոշիչների, դատական համակարգի անկախության, դատավորներին առաջխաղաղացման ներկայացնելու սկզբունքների ու իրավական կարգավորումների վերաբերյալ։
ԲԴԽ նախագահի ելույթից ու հարցուպատասխանից հետո թեկնածուները ներկայացրել են իրավունքի ոլորտում իրենց փորձն ու ձեռքբերումները, դիրքորոշումները Հայաստանի դատական համակարգի անկախության, դատավորի էթիկայի ու վարքականոնների, Վճռաբեկ դատարանում աշխատելու ցանկության մասին։
Քվեարկությունը նախատեսված է սեպտեմբերի 11–ին։