Արթուր Ղամբարյանը պարգևատրվել է իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար

Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Ղամբարյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝  իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

Արթուր Ղամբարյանը ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում:
2003 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2003 – 2005թթ. աշխատել է Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության Եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնում քրեական գործերով իրավախորհրդատու:
2005 -2008 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնում, հետագայում՝ «Դատախազության դպրոցում», նախ՝ որպես գիտաշխատող, ապա՝ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ:
2008 – 2010 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ:
2010 – 2012 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ:
2012 թվականից մինչև 2013 թվականի դեկտեմբերը եղել է ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ:

ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 24-ի կարգադրությամբ նշանակվել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անդամ:

2014  մայիս-սեպտեմբեր ամիսներին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

ՀՀ Նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 12-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Հեղինակ է մի շարք ուսումնական ձեռնարկների, 16 մենագրության, 120-ից ավելի գիտական հոդվածների:

2003 թվականից զբաղվում է մանկավարժական ակտիվ գործունեությամբ և դասավանդում հանրապետության տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետներում:

Առաջարկում ենք նաև կարդալ Իրավաբան.netհարցազրույցը Արթուր Ղամբարյանի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել