Բենզինի և վառելիքի կտրոնների յուրացման գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Մարտին Սարոյանի կայացավ թիվ ՇԴ/0122/01/12 քրեական գործի քննությունը ըստ մեղադրանքի` Լ. Գալստյանի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար:
Սույն քրեական գործով մեղադրյալ Լ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2006-2011թթ. աշխատելով Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում որպես գործավար-քարտուղարուհի, յուրացրել է իր վստահությանը հանձնված 1.000.000 ՀՀ դրամի արժողության բենզինի և վառելիքի կտրոնները, հիվանդանոցին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:
Դատարանում մեղադրանքը պաշտպանում էր Շիրակի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արտյոմ Ավետիսյանը:
Սույն քրեական գործով տուժող` Հայր Մարիո Կուկարոլլոն չէր ներկայացել դատական նիստին, սակայն պատշաճ ծանուցված էր տեղի և ժամի մասին:
Ամբաստանյալ` Լ. Գալստյանի շահերը պաշտպանում էր ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան` Հովիկ Գալստյանը, ով սույն քրեական գործով մասնակցել էր նաև նախաքննությանը:
Նախագահող դատավորը ՀՀ քրեական դատավարության ընթացակարգի համաձայն ներկայացրեց դատավորի, դատախազի և պաշտպանի ինքնաբացարկի միջնորդության հիմքերը: Բարզեց ամբաստանյալի կենագրական տվյալները և ներկայացրեց վերջինիս իրավունքները և պարտականությունները:
Դատարանը քննարկեց նաև տուժողի ներկայությամբ գործի քննության հարցը:
Մեղադրող` Ա. Ավետիսյանը միջնորդեց դատական նիստն հետաձգել` կարևորելով տուժողի ներկայությունը, քանի որ խոսքը վերաբերվում է նաև գումարի փոխհատուցման հարցի լուծմանը:
Նախագահող դատավորը հաշվի առնելով մեղադրողի միջնորդությունը և նաև այն հանգամանքը, և տուժողի ներկայության կարևորութուն` դատական նիստն հետաձգեց հոկտեմբերի 16-ին ժամը 11.00-ին, որպեսզի ապահովվի տուժողի ներկայությունը:

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել