Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվածներին մատչելի բնակարաններով ապահովելու համար

Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղափոխված մեր հայրենակիցներին մատչելի բնակարաններով ապահովելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X ցանցում գրառում է կատարել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը:

«Այսօր նաև հայտարարվեց, որ Նիդեռլանդները Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով 14 միլիոն եվրո կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար»,- անդրադառնալով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներին՝ գրել է Դեյվիդ վան Վիլը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել