«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, քննարկվել է հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Մրցույթին ներկայացված 2 թեկնածուները ներկայացրել են իրենց զարգացման հայեցակարգերը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում հիմնադրամի տնօրեն է ընտրվել Ժաննա Հարությունյանը։