Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է այն երկրների ցանկը, որոնցից 2025-ին ստացել է ամենամեծ քանակի դիմումները։ Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ Եվրադատարանում քննվում է 62.850 գործ, որից 21.800-ը (34.7%) վերաբերում է Թուրքիային։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ermenihaber.am-ից

Փաստացի, ընդհանուր գործերի մեկ երրորդը պատկանում է Թուրքիային և այդ ցուցանիշով Թուրքիան դարձել է ՄԻԵԴ-ում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը։

Թուրքիայից հետո երկրորդ ամենաշատ քննվող գործեր ունեցող երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է (8300)։

Եռյակը եզրափակում է  Ուկրաինան  (7450 դիմում): Վերջինիս հաջորդում է Ռումինիան (3850  դիմում), Լեհաստանը (3000  դիմում) և 6-րդ տեղում Հունաստանը (2750  դիմում)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել