Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ծաղկունք գյուղի 54-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և պահում է մարիխուանա: Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։
Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները սեպտեմբերի 15-ին այցելել են նշված հասցե:
54-ամյա տղամարդը հայտնել է, որ տանը մարիխուանա տեսակի թմրամիջոց կա, իսկ տնամերձ հողամասում՝ կանեփի բույսեր:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում սեպտեմբերի 16-ին կատարված զննությամբ Ծաղկունք գյուղի Շիրազի փողոցի նշված տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 150,55 գրամ քաշով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: