Չնայած կարևոր ձեռքբերման, տարին բացասական գնահատած փաստաբան Նիկոյալ Բաղդասարյանը պատասխանել է Իրավաբան.net-ի ամանորյա բլից-հարերին.
-2016-ն արդեն մնաց անցյալում, ի՞նչ տվեց այն մեր երկրին, և ո՞րն էր ձեր ամենամեծ ձեռքբերումն ու անհաջողությունը:
-Ես այս տարին բացասական կգնահատեմ մեր երկրի զարգացման համար: Ես ունեցա երեխա և դա է իմ ամենամեծ ձեռքբերումս, իսկ համեմատաբար անհաջողությունը, այն է եղել, որ հիասթափվել եմ որոշ մարդկանցից:
-Իրավական կարևոր ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի:
-Իմ կարծիքով այս տարի մենք չենք ընդունել այնպիսի օրենք, որը փոփոխություն կբերի մեր կյանքում:
-Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:
-Դատական գործերը շարունակում են իմ կարծիքով ձևական մնալ, իսկ զավեշտալի գործերից կարդացել եմ, որ մարդուն մեղադրում են x դրամ արժեք ունեցող ապրանք գողանալու մեջ, իսկ դատարանում պարզում է, որ ապարնքի արժեքը չի գերազանցել եռեսուն հազար դրամը, որից հետո նոր մարդուն կարելի է մեղադրել գողության մեջ` այդ մարդուն արդարացնում են:
Բայց զավեշտալին այն է, որ մամուլը մի PR է անում այդ դատավորին, ով որպես «հերոս է» ներկայացվում:
-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Անշուշտ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:
-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Տանը, ընտանիքիս հետ: Բայց ոչ բուդ և բլինչիկ ուտելու մրցավազքով:
-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր:
-Մի քիչ իմաստություն տա մեր բնակչությանը:
-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
-Ես շատ եմ սիրում ուտեստներ պատրաստել, դա իմ հոբբիներից մեկն է:
-Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:
-Մեծ, կարծում եմ պետք է մի բան դեպի դրականը մեր պետության համար գալող տարին փոփոխի:
Ա.Չ
Լուսանկարը՝ Նիկոլայ Բաղդասարյանի անձնական արխիվից