Ե՞րբ է թույլատրվում փոխել անունը, ազգանունը և հայրանունը

Օրենսդրորեն գործում են հատուկ կարգ ու պայմաններ այն անձանց համար, ովքեր ցանկանում են փոխել իրենց անձնագրային տվյալները, մասնավորապես, ԱԱՀ-ն: Այդ կարգի ու պայմանների մասին նշվում է ՀՀ կառավարության N 941-Ն որոշմամբ:

Այսպիսով, յուրաքանչյուր 16 տարին լրացած անձ, իր ԱԱՀ-ն փոխելու նպատակով, որոշմամբ սահմանված ներքոհիշյալ պատճառների առկայության դեպքում, ՔԿԱԳ պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթեր: Տվյալ անձանց ԱԱՀ-ի փոփոխման հարգելի պատճառները ամրագրված են վերոնշյալ որոշման 9-րդ կետում, ըստ որի` 6 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում`

ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության.

բ) անվան, հայրանվան, ազգանվան արտասանության դժվարության.

գ) ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու.

դ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության.

ե) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով.

զ) դիմողի` փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկության.

է) դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն և անուն կրելու ցանկության.

ը) դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության.

թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն։

Մյուս դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել