Մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել Ֆրանսիայի հրապարակում

Քիչ առաջ Իրավաբան.net-ի թղթակիցը հաղորդեց, որ Ֆրանսիայի հրապարակ եկան ոստիկանական ուժեր` 5 ավտոբուսով: Ակտիվիստների կարծիքով ոստիկանական ուժերը կուտակվում են այդտեղ, որպեսզի ցուցարարները չփակեն Մաշտոցի պողոտան:  Ֆրանսիայի հրապարակ եկան մոտ հինգ ավտոբուս ոստիկանական ուժեր:

Նշենք նաև, որ հրապարակում այս պահին գտնվում են  նաև այլ ոստիկանական մեքենաներ  և ջրցան մեքենա: Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարացքում կային մի քանի տասնյակ ոստիկաններ:

Տեսանյութը՝ Էլեն Բարսեղյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել