Քիչ առաջ Իրավաբան.net-ի թղթակիցը հաղորդեց, որ էլեկտրաէներգիայի դեմ բողոքող ցուցարարները, ովքեր հունիսի 22-ից սկսած փակել են Բաղրամյան պողոտան, նստացույց են սկսել Մաշտոցի պողոտայում: Նստացույց անողները կոչ են անում պողոտոյաով անցնողներին դուրս գալ մեքենաներից և միանալ իրենց:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդիպեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչ անդամ Մաքսիմ Սարգսյանի հետ և հորդորեց երկրորդ պողոտան չփակել, քանի որ այդ դեպքում ոստիկանությունն այլևս չի հանդուրժի:
Այս պահին Սահմանադրական դատարանի մոտ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Այս պահին Մաշտոցի Պողոտան, Ֆրանսիայի հրապարակն ու Բաղրամյան պողոտայի սկզբնամասը լի են մարդկանցով:
20:50
Մաշտոցի պողոտայում նստացույցը տևեց 30 րոպե, ցուցարարները շարժվում են դեպքի Մաշտոցի պողոտա: