«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ սահմանվեցին, թե որոնք են կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները: Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝ ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը`
Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած) | Սահմանափակման մեծությունը (հազար դրամ) |
01.07.2003թ. | 500 |
01.01.2004թ. | 300 |
01.01.2005թ. | 300 |
բ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝
Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած) | Սահմանափակման մեծությունը (մլն դրամ) |
01.07.2003թ. | 5 |
01.01.2004թ. | 3 |
01.01.2005թ. | 3 |
գ) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների)`
Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած) |
Սահմանափակման մեծությունը (հազար դրամ) |
01. 01. 2012 թ. | 300 |
դ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումների)`
Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած) |
Սահմանափակման մեծությունը (միլիոն դրամ) |
01. 01. 2012 թ. | 3 |