Ո՞րն է համարվում կապալի պայմանագիր

Կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար:

Կապալի պայմանագիրը կնքվում է գրավոր:

Կապալի պայմանագրի առանձին տեսակների (կենցաղային կապալ, շինարարական կապալ, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալ, պետական կարիքների համար կապալային աշխատանքներ) նկատմամբ կիրառվում են այն դրույթները, որոնք կիրառվում են կապալի ռայմանագրի նկատմամբ, որպես այդպիսին:

Կապալի պայմանագիրը կնքվում է գույք պատրաստելու կամ մշակելու (վերամշակելու) կամ այլ աշխատանքներ կատարելու համար` պատվիրատուին հանձնելով դրա արդյունքը:

Գույք պատրաստելու համար կնքված կապալի պայմանագրով կապալառուն դրա նկատմամբ իրավունքները փոխանցում է պատվիրատուին:

Կապալառուն պատվիրատուի առաջադրանքը կատարելու եղանակները որոշում է ինքնուրույն, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել