21:15
Ակտիվիստներից Թևոս Հովհաննիսյանի խոսքերով այս ակցիան պարզապես «փողոց դուրս գալ չի». «Մարդիկ դուրս են եկել իրենց օրինական պահանջը ներկայացնելու, ՌԴ-ն չպետք է մեր հաշվին հարստանա»,- նշեց նա:
Մեկ այլ ակտիվիստ Արման Կիրակոսյանը նշեց, որ միահամուռ պայքարը կհանգեցնի արդյունքի. «Մենք Դուրս ենք եկել, որպեսզի պահանջենք ԱԺ-ն թանկացման մասին նախագիծը հետ վերցնի, գոնե գինը մնա այնքան, որքան որ կար: Կարծում եմ, որ եթե համախմբված լինենք, անպայման մեր նպատակին կհասնենք»,- շեշտեց նա:
«Եկել ենք ցուց տալու, որ իշխանությունները չպետք է որոշենք մենք ինչ անենք, ու կհանգենք նրան, որ նրանք կանեն մեր ուզածը»,- Իրավաբան.net-ին ասաց ակտիվիստ Արտակ Մուրադխանյանը:
20:58
Ոստիկանները կոչ են անում քաղաքացիներին դադարեցնել երթը, նրանք այն որակում են հակաօրինական: Քաղաքացիները չեն համաձայնում, նրանք այս պահին բարձրանում են Մաշտոց պողոտայով: Ոստիկաններն անընդմեջ փորձում են այնպես անել, որ ակտիվիստները երթը շարունակել մայթերում, սակայն վերջիններս չեն ենթարկվում:
«Բարձր լարում» նախաձեռնության անդամները հանրապետության հրապարակում են, նրանք նախ մոտեցան կառավարոթյան շենքին, ապա մտան հրապարակ: Այս պահին ակցիայի մասնակիցները նստացույց անելու կոչեր են անում, նրանցից մի քանիսին ոստիկանները հեռացրեցին հրապարակից կենտրոնից, սակայն ապարդյուն, ակցիայի մասնակիցները սկսեցին ցուցամատ պարզել ոստիկաններին: Հանրապետության հրապարակում երթևեկությունը կաթվածահար է եղել, սակայն ոստիկանները չեն կարողանում նրանց հեռացնել:
20:44
Քիչ առաջ բողոքի ցույցի մասնակիցները դադարեցրեցին նստացույցն ու այժմ երթով շարժվում են Ամիրյան փողոցով: