15 հազար դրամի միայն մի վարչական տույժ է առկա Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում` նախատեսված կարգազանց վարորդների համար: 124-րդ հոդվածի 26-րդ մասով այս տուգանքը կստանան այն վարորդները, ովքեր տրանսպորտային միջոցը կանգնեցրել են հետիոտնային անցման վրա:
Միաժամանակ նշյալ կետը արձանագրում է, որ տույժը չի կիրառի, եթե վարորդն այդ խախտումը իրականացրել է տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի, ուղևորի առողջական վիճակի պատճառով:
Իրավաբան.net