Ե՞րբ կարող եք ազատվել մաքսային զննումից

Մաքսային միության անդամ պետություն դառնալու արդյունքում 2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտավ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերից ազատելու մասին 2010 թվականի հունիսի 8-ին Սանկտ Պետերբուրգում ընդունված համաձայնագիրը, որի 2-րդ հոդվածի համաձայն սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունում մաքսային զննումից ազատվում են հետևյալ անձանց անձնական ուղեբեռները՝

1) Մաքսային միության անդամ պետությունների նախագահների, որոնք դադարեցրել են իրենց իրավասությունները, և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների,

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի անվտանգության ծառայության պետի, եթե նշված անձինք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու առնչությամբ անցնում են մաքսային սահմանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել