Ինչո՞ւ են ճանապարհային ոստիկանները նախազգուշացման փոխարեն վարորդների նկատմամբ համատարած կիրառում տուգանք

ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածը սահմանում է վարչական տույժերի տեսակները: Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը`

1) նախազգուշացում.

2) տուգանք.

3) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում.

4) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում.

5) քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում.
Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել, բացի վեր նշված տույժերից, նաև վարչական տույժերի այլ տեսակներ:

Ինչպես երևում է վերը նշված վարչական տույժերի տեսակներից ճանապարհային ոստիկաննները, որպես տույժի տեսակ իրավունք ունեն նշանակել նախազգուշացում: Ցավոք, պրակտիկայում, ի տարբերություն մեր հարևան Վրաստանի ճանապարհային ոստիկանների, գրեթե հնարավոր չէ հանդիպել դեպքի, երբ իրավախախտ վարորդի նկատմամբ ճանապարհային ոստիկանը նշանակած լինի նախազգուշացում տույժի տեսակը` դրա փոխարեն վարորդների նկատմամբ համատարած կիրառելով տուգանք վարչական տույժի տեսակը:

Ինչո՞ւ ճանապարհային ոստիկանները նախազգուշացում տույժի փոխարեն վարորդների նկատամամբ համատարած կիրառում են տուգանք վարչական տույժը:

Մեր կարծիքով պատասխանը հետևյալն է. տնտեսապես պատժել վարորդներին (ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆինանսական կարողությունները մեծացելու նպատակով), այլ ոչ թե կանխարգելել խախտումները` համատարած չկիրառելով տնտեսական պատժամիջոց` դրանով իսկ նպաստելով ճանապարհային ոստիկանության նկատմամբ վարորդների վստահության բարձրացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել