Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն անձնագիր ստանալու համար

Անձնագիր ստանալու համար ՀՀ քաղաքացիները ներկայացնում են`

ա) սահմանված ձևի դիմում (այլ պետություններում դիմումի ձևը տրամադրվում է ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության կողմից),

բ) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած ՀՀ քաղաքացու անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր, եթե ՀՀ քաղաքացին չի կարող ներկայացնել սույն կետում նշված փաստաթղթերը.

գ) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),

դ) ծնողների կամ ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունը (մինչև 16 տարին լրանալն անձնագիր ստացողները): Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.

ե) կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զինապարտները):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել