Ինչպե՞ս կարող եք բողոքարկել հարկային ծառայողի գործողությունները

ՀՀ Հարկային ծառայության մասին օրենքի համաձայն` հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվելհարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:

Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև հարկային վեճերի լուծման նպատակով գործում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը:

Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այսուհետ՝ Գանգատարկման հանձնաժողով) հարկայինմարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:

Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-գանգատ ներկայացրած անձի լիազորած անձը (մասնագետը): Դիմում-գանգատները հարկային մարմնի կողմից քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 30 օրվա ընթացքում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջը խախտված լինելու մասին կազմված ակտերը կամ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման արձանագրությունները կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունները բողոքարկվելու դեպքերի, որոնք հարկային մարմինը քննության է առնում, և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 10 աշխատանքային օրվա ընթացքում: Առանձին դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, ինչի մասին իրազեկվում է դիմումատուն: Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:

Հարկային մարմնի ղեկավարը սահմանում է Գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը, Գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի ձևը և դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը:

Գանգատարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել