Տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է ազատվել պատասխանատվության ենթարկվելուց, եթե չի ապացուցի, որ տրանսպորտային միջոցը դուրս է եկել նրա տիրապետությունից ոչ միայն երրորդ անձանց գործողությունների հետևանքով այլ նաև եթե առանց նրա մեղքի։
Այսպես, օրինակ, նա չի կարող ազատվել վնասը հատուցելուց, եթե պարզվում է, որ վարորդը կանգառ անելով, դուրս է եկել մեքենայից, առանց բանալին կողպեքից հանելու, կամ առանց դուռը կողպելու և այլն։ Այլ կերպ, ասած` եթե ավտոմեքենայի տերն այն թողել է փողոցում առանց հսկողության, չի տեղադրել հակաառևանգման միջոցներ, ապա նա չի ազատվում պատասխանատվությունից։ Նման դեպքերում պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կարող է դրվել ինչպես մեքենան ապօրինի զավթած անձի, այնպես էլ հենց տիրոջ վրա, այն էլ` բաժնային կարգով, նրանցից ամեն մեկի մեղքի աստիճանից։ Ըստ որում, մեքենայի անօրեն տիրապետողին (առևանգող) անձը պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում անկախ մեղքից, իսկ մեքենայի անօրինական տերը` միայն մեղքի սկզբունքով։
ՀԵԻԱ իրավախորհրադտու՝ Առնոլդ Վարդանյան