Իրազեկում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած մինչև 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը, յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց կարող են մուծել վճարներ` հետևյալ դրույքաչափերով,

1. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած զինապարտ այն քաղաքացին` ով հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից` նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, ում հայրը կամ հարազատ եղբայրը մահացել (զոհվել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է` 0, ով ունի գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) և զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

3. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

4. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ուսումը շարունակելու համար տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները` նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով:

Սպառիչ ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել