Բաժնետիրական ընկերության կառավարումը

Բաժնետիրական ընկերության կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է:
Բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`

  • ընկերության կանոնադրությունը և նրա կանոնադրական կապիտալի չափը փոփոխելը
  • ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամների ընտրությունն ու նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը
  • ընկերության գործադիր մարմիններ կազմավորելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը, եթե ընկերության կանոնադրությամբ այդ հարցերի լուծումը վերապահված չէ տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) իրավասությանը
  • նկերության տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվեկշիռները, շահույթների և վնասների հաշիվները հաստատելը ու նրա շահույթները և վնասները բաշխելը
  • ընկերությունը վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշում ընդունելը:

50 (հիսունից) ավելի բաժնետեր ունեցող ընկերությունում ստեղծվում է տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ): Տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) բացառիկ իրավասությանը կանոնադրությամբ վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության գործադիր մարմինների իրավասությանը:

Ընկերության գործադիր մարմինը կարող է լինել կոլեգիալ (վարչություն, տնօրինություն) և (կամ) միանձնյա (տնօրեն, գլխավոր տնօրեն): Գործադիր մարմինը ղեկավարում է ընկերության ընթացիկ գործունեությունը և հաշվետու է տնօրենների խորհրդին (դիտորդ խորհրդին) ու բաժնետերերի ընդհանուր ժողովին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել