Որո՞նք են ՀՀ վարչատարածքային միավորները Սահմանադրությամբ

Հայաստանի Հանրապետության տարածքը հողագնդի այն հատվածն է, որի վրա տարածվում է նրա իշխանությունը։

Բազմաթիվ երկրների սահմանադրությունների նման Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է ցամաքային տարածքի վարչատարածքային բաժանման վերաբեյալ կարգավորում, որն արտահայտվում է պետության տարածքային կառուցվածքի սահմանադրաիրավական ինստիտուտի բովանդակությունը։

Ելնելով պետության կառուցվածքից` Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է պարզ (ունիտար) պետություն։

Որպես ունիտար պետութուն` Հայաստանը բաժանված է վարչական միավորների, որոնց իրավասությունը սահմանված է կենտրոնական իշխանության ընթացիկ ակտերով։ Նման վարչական բաժանման նպատակը տեղերում պետական իշխանության արդյունավետ կազմակերպումն է։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 11.1 հոդվածի համաձայն` ՀՀ վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները։ Այս իրավանորմն իր ամրագրումը ստացել է դեռևս 1995 թվականի նոյեմբերի 7–ին Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն ՀՀ–ը բաժանվում է տասը մարզի, դրանք են իրենց վարչական կենտրոններով` Արագածոտն (Աշտարակ), Արարատ (Արտաշատ), Արմավիր (Արմավիր), Գեղարքունիք (Գավառ), Լոռի (Վանաձոր), Կոտայք (Հրազդան), Շիրակ (Գյումրի), Սյունիք (Կապան), Վայոց Ձոր (Եղեգնաձոր), Տավուշ (Իջևան)։

Նույն օրենքի համաձայն` մարզի տարածքը կազմված է դրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքներից։ Համայնքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայր։

Բնակավայրը` մշտական բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավորները։

Համայնքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են, ընդ որում` քաղաքի դասակարգում ունեցող բնակավայր ընդգրկող համայնքները կոչվում են քաղաքային համայնքներ, իսկ միայն գյուղի դասակարգում ունեցող բնակավայրեր ընդգրող համայնքները` գյուղական համայնքներ։

Ներկայումս ամենախորոշ համայնքը ՀՀ–ում Երևան քաղաքն է, որի իրավական կարգավիճակին է նվիրված «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26–ի ՀՀ օրենքը։

Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանվել է 12 վարչական շրջանների, դրանք են` Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք, Նորք–Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ–Զեյթուն)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել