Ինչպե՞ս ստանալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն

ՀՀ ջրային օրենսգիրքը սահմանելով կարևոր դրույթ` սահմանում է «Յուրաքանչյուր ոչ մրցակցային ջրամատակարար պարտավոր է ունենալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն: Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը ներառում է այն ջրային համակարգի նկարագրությունը, որի միջոցով իրականացվում է ոչ մրցակցային ջրամատակարարումը և համարվում է տվյալ ջրային համակարգի անբաժանելի մասը:

Յուրաքանչյուր ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ սահմանվում և ամրագրվում է՝
• ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործման իրավունքը.

• մատուցվող ծառայությունների որակին ներկայացվող պահանջները։

Նոր ջրային համակարգի շինարարության կամ գոյություն ունեցող ջրային համակարգի վերակառուցման դեպքում տվյալ ջրային համակարգի սեփականատերը պետք է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստանա ջրային համակարգի օգտագործման թույլտվություն»:
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է համապատասխանի Կարգավորող հանձնաժողովի սահմանած ձևաթղթին։
Ընդ որում ՀՀ ջրային օրենսգրքի պահանջների խախտումով տրված ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը համարվում է չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում Կարգավորող հանձնաժողովն իրականացնում է համապատասխան միջոցառումներ՝ օրենքով սահմանված կարգով:
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունն անձին իրավունք չի վերապահում ունենալ այդ թույլտվության հետ առնչվող գետի, աղբյուրի, լճի կամ այլ ջրային ռեսուրսի նկատմամբ տիրապետման և օգտագործման իրավունք, ձևափոխել, խախտել այդ ջրերի հունը, ափերն ու եզրերը, բացառությամբ այն դեպքերի, երբ ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ նախատեսված է իրականացնել նման գործողություններ: Այդ դեպքերում ջրային համակարգերի օգտագործման թույլտվություն ունեցող անձն իր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել