ՀՀ-ում քաղաքացիները ունենում են բազմաթիվ խնդիրներ կապված իրենց անձնագրի հետ: Լինում են նաև դեպքեր, երբ անձնագրի հետ կապված հարցերը ի հայտ են գալիս ՀՀ տարածքից դուրս: Այդ դեպքում ինչպես լուծել պետական տուրքի վճարման հարցը: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը կարգավորել է «Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը»` սահմանելով բազային տուրքի նկատմամբ հետևյալ դրույքաչափերը.
- օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար` 65
- 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար` 25
- կորցրածի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով` 75
- այլ դեպքերում կորցրածի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար` 35
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար` 20
- Հայաստանի Հանրապետության անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետը և օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար` 25
- Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով` 25
- ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի հիմքով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար` 10
- այլ դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար` 0: