Ի՞նչ պարտավորություններ ունի փաստաբանն իր վստահորդի առջև

Հաճախ վստահորդները դժգոհություն են հայտնում իրենց փաստաբաններից, քանի որ վերջիններս չեն պատասխանում նրանց հարցերին: Թերևս քչերը գիտեն, որ այս հարաբերությունները նույնպես կարգավորվում են օրենքի շրջանականերում: Փաստաբանի վարքագծի կանոնակարգով սահմանված է հետևյալը.

Փաստաբանը պարտավոր է կանոնավորապես տեղեկացնել վստահորդին հանձնարարության կատարման ընթացքի մասին և պատասխանել նրան հետաքրքրող հարցերին:

Տեղեկացումը կարող է կատարվել հեռախոսի, էլեկտրոնային փոստի, նամակագրության կամ անձնական զրույցների միջոցով:

Իր գործունեության հասցեն կամ հեռախոսահամարը փոխելու դեպքում, փաստաբանը պարտավոր է վստահորդներին, ինչպես նաև Պալատին, ողջամիտ ժամկետում տեղեկացնել իր հասցեի կամ հեռախոսահամարի մասին:

Հետևաբար, եթե փաստաբանը ձեռնպահ է մնում գործի վերաբերյալ Ձեր հարցերին, ապա առկա է Փաստաբանի վարքագծի կանոնակա8գի խախտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել