Երբ է կարող փաստաբանը հրապարակայնորեն ներկայացնել գործը

Փաստաբանի գործունեության հրապարակայնությունը կարգավորվում է Փաստաբանի վարքագծի կանոնակարգով Փաստաբանության մասին ՀՀ օրենքով:

Փաստաբանը, ելնելով իր վստահորդի շահերից, կարող է հրապարակայնացնել իր գործունեությունը կոնկրետ գործով: Սույն կետում նշված իրավունքից օգտվելիս փաստաբանը պարտավոր է հաշվի առնել նախաքննության մարմնի կողմից կիրառված նախաքննության տվյալների հրապարակման սահմանaափակումը:

Սույն կետում նշված հրապարակայնորեն գործը ներկայացնելուց առաջ փաստաբանը պարտավոր է համաձայնեցնել վստահորդի հետ, բացառությամբ, երբ` դատական նիստից կամ համապատասխան դատավարական գործողությունից անմիջապես հետո փաստաբանը պատասխանել է լրագրողների հարցերին.
– հակառակորդ կողմի միակողմանի և հրապարակայնորեն ներկայացրած տեղեկությունները հերքելու անհրաժեշտություն է առաջացել.
– վստահորդը գտնվում է վախի կամ այլ ազդեցության ներքո և փաստաբանը փորձում է հրապարակային եղանակով հանդես գալով վերացնել կամ բացահայտել այդ ազդեցությունը:

Բոլոր դեպքերում, վստահորդը կարող է պահանջել փաստաբանից դադարեցնել հրապարակայնորեն ներկայացնել գործը:

Փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը կարող է իր կայքէջում կամ իր գովազդային նյութերում տեղադրել` իր իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների մասին տվյալներ (առանց բացահայտելու գործի բնույթը կամ մանրամասները), բացառությամբ, երբ վերջիններիս հետ կնքված պայմանագրով այլ բան է նախատեսվել:

Այն դեպքում, երբ փաստաբանի վստահորդի վճիռը հրապարակային է (տեղադրված է համացանցում), ապա փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը կարող է իր կայքէջում կամ իր նյութերում վերլուծել այդ գործը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել