Հակակոռուպցիոն քաղաքականության առաջատար մասնագետն՝ Արդարադատության ակադեմիայում

Արդարադատության ակադեմիան այսօր հյուրընկալել էր հակակոռուպցիոն քաղաքականության առաջատար մասնագետ, բրիտանական «Integrity Action» միջազգային կազմակերպության նախագահ, համահիմնադիր Ֆրեդրիկ Գալթունգին: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ակադեմիայից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի հետ հանդիպումից հետո Ֆ. Գալթունգը Ակադեմիայի ունկնդիրների առջև հանդես եկավ դասախոսությամբ՝ նվիրված հանրային կառավարման ոլորտում հակակոռուպցիոն նոր ռազմավարություններին և դրանց իրականացման գործնական հարցերին:

Վերջին 20 տարիներին Ֆրեդրիկ Գալթունգը կոռուպցիայի վերահսկողության վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրել ավելի քան 40 երկրում՝ աշխատելով կառավարությունների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, տարբեր ընկերությունների ու հիմնադրամների, զարգացման գործակալությունների հետ:

Միջազգային փորձագետը դասախոսություններով հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, դրանց թվում են Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվարդի համալսարանները:

Կարևորելով արդարադատության բացառիկ դերը կոռուպցիայի նվազեցման գործում՝ բանախոսը ոչ միայն ներկայացրեց որոշ տեսական դրույթներ, այլև անդրադարձավ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի ներկա իրավիճակին՝ վերլուծելով և գնահատելով տարբեր երկրների դրական և բացասական փորձը: Քննարկվող թեմայի շրջանակում միջազգային փորձագետը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին:

10401992_1551537045107985_6353810645438673504_n

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել