ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը հրավիրվել է 2015 թվականի մարտի 30-ին` ժամը 17:00-ին` ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում։ Այս մասին տեղեկանում ենք court.am-ից:
Աղբյուրը փոխանցում է, որ ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով դատավորի կողմից ներկայացված միջնորդությունը` կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը դռնփակ անցկացնելու մասին` ՀՀ արդարադատության խորհուրդը, ելնելով արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից, որոշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2015 թվականի մարտի 30-ի նիստը անցկացնել դռնփակ։