Ընդհանրապես, պետականագիտության մեջ գոյություն ունեն «պետություն» հասկացության բազմաթիվ բնորոշումներ, որոնք անհրաժեշտ է ամփոփել` հաշվի առնելով նրա հատկանիշները։ Դրանք են`
- բնակչության և իշխանության բաժանումը վարչատարածքային սկզբունքով։
- պետությունը միայն կառավարմամբ զբաղվող մարդկանց հատուկ խումբ է` հանրային իշխանությամբ։
- պետությունը բնակչությունից հավաքում է հարկեր։
- պետությունը հասարակական կյանքը կարգավորում է իրավական հիմքերով։
- պետությունն օժտված է ինքնիշխանությամբ։
Վերը նշված հատկանիշները ամփոփելով, կարող ենք ասել, որ պետությունը` բոլոր պետություններին զարգացման բոլոր փուլերում բնորոշ ընդհանրացված և համընդհանուր հատկանիշներով օժտված հասարակության հատուկ լիիշխան քաղաքական կազմակերպություն է, որն ունի տարածք, իր իշխանությունը տարածվում է տվյալ տարածքի և այնտեղ ապրող բնակչության վրա, դրա համար ունի կառավարման հատուկ ապարատ, հրապարակում է վարքագծի համապարտադիր կանոններ (իրավունքի նորմեր)` դրանց իրացումը անհրաժեշտ դեպքում ապահովելով հարկադրանքով և օժտված է ինքնիշխանությամբ։
ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ՝ Առնոլդ Վարդանյան