Ներկայումս ՀՀ քաղաքացիներից ոչ բոլորին է տեղյակ թե ինչ է պալիատիվ օգնությունը, որը հանգեցնում է քաղաքացիների կողմից իրենց իրավունքների ոչ լիարժեք իրականացմանը:
Համաձայն Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի Հիվանդության (ոչ բարենպաստ ելքի կանխատեսումով) վերջին շրջանում գտնվող անձին կյանքի վերջին ամիսների, օրերի ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նրա ընտանիքի անդամներին տրամադրվում է պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնություն:
Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմելու հիվանդի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով: