Դավիթ Բալայանը նախագահի հրամանագրով պաշտոնի բարձրացում է ստացել. կենսագրություն

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Դ. Բալայանին Երեվան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու մասին: Հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 3-ի ԱԽ-3-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ Դավիթ Բալայանին նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:

Ստորև ներկայացնում ենք Դավիթ Բալայանի կենսագրությունը.

Ծնվել է 1975 թվականին Երևան քաղաքում։

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է Գրիգոր Զոհրապ համալսարանում, ստացել իրավագետի կոչում։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների միության անդամ։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2005 թվականից առ այսօր Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։

2015 թվականի փետրվարի 7-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ- 204 -Ա հրամանգրով նշանակվել է Երեվան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:

Նշենք նաև, որ այս պաշտոնը թափուր էր մնացել այն պահից սկսած, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի հայրը՝ Սուրիկ Կոստանյանը ազատվել էր Երեվան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել