«Ոչ բռնությանը». բողոքի ակցիա ՀՀ ոստիկանության դիմաց

Մի քանի տասնյակ ակտիվիստներ այսօր` դեկտեմբերի 15-ին, բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ ոստիկանության դիմաց: Նախ նրանք հավաքվեցին Ա.Իսահակյանի արձանի մոտ, այնուհետև երթով շարժվեցին դեպի ՀՀ ոստիկանության շենք:

Իրավաբան.net-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ վերջին շրջանում քաղաքացիական ակտիվիստների մեքենաների հրկիզման, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի, ազատամարտիկների նկատմամբ բռնության դեպքերը փոխկապակցված են: «Ոչ բռնությանը. բողոքի երթ ընդդեմ պետական ահաբեկչության» ակցիայի շրջանակներում նրանք այս բռնությունների համար մեղադրում են պետական իշխանությանը` փորձելով քաղաքացիական ակտիվության միջոցով հակազդել դրանց:

Այս պահին ցուցարարները փորձում են մոտենալ Ոստիկանության շենքի գլխավոր մուտքին, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տալիս: Նրանք ակցիան շարունակում են հարակից մայթին` «ամոթ-ամոթ» վանկարկումներով:

Իրենց վանկարկումներում ակտիվիստները դատապարտում են նաև ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի հայտարարությունները, որոնց համար վերջինիս հայտարարվել է նկատողություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել