Քրեական դատավարության գործող օրենսգրքով` խափանման միջոցները 7-ն են:
1) կալանավորումը.
2) գրավը.
3) ստորագրություն` չհեռանալու մասին.
4) անձնական երաշխավորությունը.
5) կազմակերպության երաշխավորությունը.
6) հսկողության հանձնելը.
7) հրամանատարության հսկողության հանձնելը:
Մինչդեռ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով, որն այժմ գտնվում է ԱԺ-ում խափանման միջոցները բաժանվում են երկու բլոկների, առաջինը` կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները:
Դրանք են`
1) տնային կալանքը.
2) վարչական հսկողությունը.
3) գրավը.4) պաշտոնավարության կասեցումը.
5) բացակայելու արգելքը.
6) երաշխավորությունը.
7) դաստիարակչական հսկողությունը.
8) զինվորական հսկողությունը: