Պարտավո՞ր է արդյոք վարույթը իրականացնող մարմինը ձերբակալված անձանց տեղեկացնել իրենց իրավունքների մասին

Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալու իր ձերբակալման պատճառների, ինչպես նաև այդ անձին պետք է բացատրել նրա կարգավիճակից բխող իրավունքների մասին: Ազատությունից զրկված անձն իրավունք ունի անձամբ կամ իշխանության ներկայացուցիչների միջոցով իր ընտանիքի անդամներին տեղեկացնել իր անազատությունից զրկվելու փաստի մասին: Հարազատները ազատությունից զրկված անձի գտնվելու վայրի մասին տեղեկությունը պետք է ստանան անհապաղ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առանց անհիմն ձգձգումների: Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի արդարացի դատաքննության իրավունք:

Սակայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն սահմանել է, որ բավական չէ ազատությունից զրկված անձին միայն տեղեկացնել ձերբակալման մասին՝ առանց նշելու նրան առաջադրված պաշտոնական մեղադրանքի էությունը: Անգամ պետական անվտանգության հետ կապված գործերով ոստիկանությունը պարտավոր է գրավոր շարադրել ձերբակալման պատճառները, որոնք պետք է ներկայացվեն դատաքննության համար: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն՝ ձերբակալված յուրաքանչյուր անձի պետք է հասկանալի, ոչ մասնագիտական նրա համար ընկալելի լեզվով բացատրվեն նրա ձերբակալման իրավական հիմքերը, ինչը հնարավորություն կտա ձերբակալված անձին ցանկության դեպքում դիմել դատարան վիճարկել նրա ձերբակալման օրինականությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել