Ե՞րբ կարող են դադարեցվել ալիմենտային պարտավորությունները

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ սահմանված ալիմենտային պարտավորությունները դադարում են կողմերից մեկի մահվան դեպքում` այդ համաձայնության գործողության ժամկետի լրանալով կամ այդ համաձայնությամբ նախատեսված այլ հիմքերով։ Դատական կարգով բռնագանձվող ալիմենտի վճարումը դադարում է՝
ա) երեխայի չափահաս դառնալով կամ մինչև չափահասության հասնելը երեխաների լրիվ գործունակություն ձեռք բերելով.
բ) երեխային որդեգրելիս, որի ապրուստի համար բռնագանձվում էր ալիմենտը.
գ) ալիմենտ ստացողի աշխատունակությունը վերականգնվելիս կամ կարիքավորությունը դադարելիս.
դ) անաշխատունակ, օգնության կարիք ունեցող և ալիմենտ ստացող նախկին ամուսնու նոր ամուսնություն կնքելիս.
ե) ալիմենտ ստացող անձի կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մահվամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել